Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանի դիմաց շարունակվում է հակընդդեմ բողոքի ակցիան. ուղիղ


  
դիտումներ: 61

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց շարունակվում էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և նրա դեմ պայքարողների բողոքի ակցիան:

Դատարանի բակում կարգուկանոնը հսկում են մի խումբ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, տեղադրվել են նաև արգելապատնեշներ։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ևս բողոքի ակցիա էր անցկացվում, որն ուղեկցվում էր երկու կողմից հնչող վիրավորական արտահայտություններով ու բախումներով: Քոչարյանի աջակիցներն իրենց հետ բերել էին «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել էին «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։

Նշենք նաև, որ այսօր առավոտյան մեկնարկած դատական նիստը ընդմիջվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն արդեն երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ հունիսի 18–ի դատական նիստում Արմեն Դանիելյանի դրսևորած վարքագիծն է։

Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտը հրապարակվելու է այսօր՝ ժամը 12:30-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: