Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզպետը վստահեցրել է, որ Ողջաբերդի բնակիչները փոխհատուցում կստանան պետական բյուջեի պահուստային ֆոնդից


  
դիտումներ: 67

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Ողջաբերդ համայնք:

Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր:

Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը: Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:

«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը:

Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:

Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: