Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ը կարող է արդեն հուլիսին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. Bloomberg


  
դիտումներ: 90

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով արդեն հուլիսին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Նշվում է, որ խոսքը թուրքական կողմի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի մասին է: Գործակալության աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի, պետքարտուղարության և ֆինանսների նախարարության պաշտոնյաների քննարկվող առավել լուրջ սահմանափակումները «վնաս կհասցնեն առանց այդ էլ դժվար ժամանակներ ապրող Թուրքիայի տնտեսությանը»:

Նման սահմանափակումները ենթադրում են, որ թուրքական ընկերությունները կառանձնանան ԱՄՆ ֆինանսական համակարգից, ինչը գրեթե անհնարին կդարձնի նրանց համար ամերիկյան արտադրանքի գնումը կամ Միացյալ Նահանգներում իրենց արտադրանքի վաճառքը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «շուտով» կստանա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: