Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից 2-ին բերման ենթարկեցին


  
դիտումներ: 65

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր՝ հունիսի 19-ին բողոքի ակցիա իրականացնող 2 ցուցարարների ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նրանցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը՝ իշխանության աջակիցներից: Նրանք այս պահին գտնվում են Շենգավիթի ոստիկանության բաժնում:

Ոստիկանությունից հայտնում են, որ 2 ցուցարարի բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս պահին կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչաքրյանի և մյուսների գործով բողոքների քննությունը: Այսօր առավոտից Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա դեմ պայքարողները բողոքի ակցիա են սկսել դատարանի դիմաց։ Այս պահին դատարանի դիմաց հավաքված են մեծ թվով ցուցարարներ։ Դատարանի բակում կարգուկանոնը հսկում են մի խումբ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, տեղադրվել են նաև արգելապատնեշներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: