Հայերեն   English   Русский  

2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ներքին համախառն պարտքի 51,4 տոկոսը. բյուջեի տարեկան հաշվետվությունը ԱԺ-ում


  
դիտումներ: 190

Այսօր՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է, ով իր ելույթում ասաց, որ 2018 թ-ին Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոսի տնտեսական աճ։

Նա նշել է, որ կանխատեսման համար օգտագործվել է աճի ինդիկատորը 4,5 տոկոսի սահմաններում։ Ընդ որում՝ տնտեսական աճի հիմնական բաժինը ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն է վերաբերել։ Նախարարը պարզաբանել է, որ տնտեսական աճի 5,2 տոկոսի 4,8 տոկոսը պայմանավորված է հենց ծառայությունների ոլորտով։

Անդրադառնալով պետբյուջեի եկամուտներին՝ Ջանջուղազյանը նշել է, որ նշված ժամանակաշրջանում հարկային եւ մաքսային եկամուտները կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները՝ 1 տրլն 341, 7 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ըստ նրա, խոսքը նախնական պլանի մասին չէ, այլ ավելի ուշ ճշգրտված եւ բարձրացվածի։ Նա հավաստիացրել է, որ 2018-ին պետությունը հավաքել է 165 մլրդ դրամով ավելի հարկեր, քան 2017-ին։

Ընդ որում՝ ֆիննախարարը տեղեկացրել է, որ հարկերի կառուցվածքում նախկինի պես ամենամեծ տեսակարար կշիռը ԱԱՀ-ինն է՝ մոտ 32 տոկոս, եւ ֆիզիկական անձանց եկամտահարկինը՝ մոտ 26 տոկոս։

Անդրադառնալով Հայաստանի պետական պարտքի հարցին՝ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ 2018-ի վերջին այն հասել էր 6 մլրդ 923 մլն դոլարի։ Նախարարն, իհարկե, ասել է, որ 6 մլրդ 373 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարության փաստացի պարտքին, իսկ մնացած 550 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ կառավարության պարտքի բաժինը դեռեւս պահպանվում է նախկին մակարդակին։ Այսպես, 1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին պարտքին, իսկ մնացած 5 մլրդ դրամը՝ արտաքին պարտքին։

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոխվել է եւ, համաձայն 2018-ի տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ներքին համախառն պարտքի 51,4 տոկոսը։ Ընդ որում՝ ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ 55,8 տոկոսը։






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.06.2019 yte aysbes charunaqvi nikol u talanijner bedaqan ? bartk voj te HNA 55..8 doqos ayl anqasqaj yrqri snanqajum ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: