Հայերեն   English   Русский  

Կառավարության նիստի օրակարգի նախագծում է անշարժ գույքի հարկման բազայի վերաբերյալ փաթեթը


  
դիտումներ: 168

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։

Նկատի ունենալով սա, Կադաստրի կոմիտեն նախորդ շաբաթ տեղեկանք տարածեց, որում հակիրճ պարզաբանում է այն իրավիճակը, որից բխել է փաթեթի մշակումը, ինչ է ակնալվում դրա ընդունումից հետո, և ինչ կապ կարող է այն ունենալ կամ չունենալ գույքահարկի չափի փոփոխությունների հետ։

Տեղեկանքին կարող եք ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում. https://www.cadastre.am/article/1571։ Թեմայի շուրջ լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Արայիկ Սահակյանը (հղումները տեղադրված են պաշտոնական կայքում և Կոմիտեի սոցցանցային էջերում)։ Միաժամանակ, Սարհատ Պետրոսյանը պատրաստ է Կառավարության նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին։

Զեկուցվելիք փաթեթում ներառված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: