Հայերեն   English   Русский  

Ահազանգ նախաձեռնության անդամները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց


  
դիտումներ: 136

Քիչ առաջ Ահազանգ նախաձեռնության անդամները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը։ Նախաձեռնության անդամները պայքարում են Կառավարության ներկայացրած եկամտային հարկի համահարթեցման մասին օրենքի նախագծի դեմ:

Ահազանգ նախաձեռնության անդամները մինչ այս մի շարք ակցիաներ են իրականացրել: Նրանք հնամաշ հագուստ են թողել ԱԺ-ի դիմաց, դատարկ դրամապանակներ՝ Կառավարության դիմաց՝ ցանկանալով ցույց տալ, որ եկամտահարկի համահարթեցումը էլ ավելի կխորացնի երկրում տիրող սոցիալական վատ վիճակը:

Հիշեցնենք նաև, որ նախաձեռնության անդամները բաց նամակով դիմել էին Կառավարությանը, որպեսզի վերջինս չեղարկի նախագիծը: Օրեր առաջ Կառավարությունը ուղարկել է նամակի պատախանը, որում ասվում է, որ նման բան անելու համար բավարար հիմքեր չկան:






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.06.2019 ays jujararner irenk kve dvin ays taptuqnerun ahavasik inj vor janejin bidi hnjen ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: