Հայերեն   English   Русский  

Առաջին անգամ Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան:


  
դիտումներ: 911

Ջիոևայի հարուստ, թավշյա տեմբրի, հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի մասին գրել են երաժշտական աշխարի հեղինակավոր քննադատները:

Ջիոևայի կատարումը, որն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը, բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:

Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումն, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարի լավագույն թատրոններում»:

Հայ երաժշտասերների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ջիոևան նշեց, որ իրեն մի քիչ հայ է զգում, քանի որ դրսում նրան հաճախ են շփոթում հայի հետ: Նա ասեց, որ շատ է աշխատել, շփվել հայ երաժիշտների հետ և հիացմունքով արտահայտվեց, թե. «Ինչպե՞ս եք դուք այդքան տաղանդավոր ծնվում, երևի ինչ–որ հատուկ կոդ ունե՞ք... Հուզվում եմ նման ժողովրդի առջև երգելուց»:

Հունիսի 24-ին դուք բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու այս յուրահատուկ ձայնով օպերային երգչուհուն Արամ Խաչատրյան համերգասրահում: Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը:

Ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ:

Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք:

Լրագրողները հնարավորություն ունեն Ջիոևայի և Թոփչյանի հետ հանդիպելու հունիսի 21-ին (ուրբաթ), ժամը 11:15, Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճում: Հանդիպման ձևաչափը՝ ճեպազրույց (այդ օրը, նույն դահլիճում, ժամը 10:00-14:00 կընթանա համերգի փորձը, որը կարելի է նկարահանել ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: