Հայերեն   English   Русский  

Երևանում թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին


  
դիտումներ: 120

Երևանում հունիսի 18-ին թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են եւ այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր եւ այլ իրեր։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում: Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: