Հայերեն   English   Русский  

«Թաքնված խաչ» ֆիլմի անձնակազմը դատի է տալու թուրքական ազգայնամոլական թերթին


  
դիտումներ: 137

Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին:

Լրագրող-ուսումնասիրողներ Ալթան Սանջարի ու Սերհաթ Թեմելի նկարահանած ֆիլմը պատմում է Դիարբեքիրի Էղիլ շրջանի մուսուլմանացված հայերի մասին: «Թաքնված խաչի» շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 16-ին Դիարբեքիրումի քաղաքապետարանում:

Ազգայնամոլական թերթի հոդվածում ֆիլմը նկարահանողներին տրվել է «դավաճան» պիտակավորումը:

«PKK ահաբեկչական կազմակերպության համակիրները Թուրքիայի ներսում աջակցում են հայերին ցեղասպանության ենթարկելու մասին Թուրքիային ուղղված Արևմուտքի մեղադրանքներին: Ռեժիսոր Ալթան Սանջարը, ով ասում է, թե հայի թոռ է, իր նկարահանած «Թաքնված խաչ» ֆիլմով աջակցում է հայկական պնդումներին»,- ասվում է «Yeni Akit» հրապարակման մեջ:

Սանջարը Twitter-ում կատարած գրառմամբ հայտնել է, որ իրենք պատրաստվում են դատի տալ բացահայտ կերպով իրենց թիրախավորած ազգայնամոլական թերթին:

«Ցանկանում ենք, որ բոլորը իմանան, որ մեզ պատահելիք հնարավոր բոլոր բացասական իրադարձությունների մեղավորը «Yeni akit»-ն է»,- գրել է ֆիլմի ռեժիսորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: