Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ը կոչ է արել Ռիադին ընդունել Հաշուկջիի սպանության մեղավորությունը


  
դիտումներ: 201

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին ճանաչել մեղավորությունը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում և ներողություն խնդրել կատարվածի համար: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության տվյալներով՝ համապատասխան կոչն ընդգրկված է Կալամարի զեկույցում, որը նվիրված է Հաշուկջիի սպանությանը:

«Առաջարկություններ ... Սաուդյան Արաբիայի Թագավորությանը. Հասարակական խոստովանությունով հանդես գալ և ներողություն խնդրել Հաշուկջիի սպանության համար նրա ընտանիքից, ընկերներից և գործընկերներից», - նշվել է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ ինչպես նշվել է զեկույցում, սաուդյան իշխանությունները պետք է ֆինանսական փոխհատուցում վճարեն լրագրողի ընտանիքին և ներողություն խնդրեն թուրքական կառավարությունից դիվանագիտական արտոնությունների չարաշահման և ուժի կիրառման արգելքի խախտման համար:

Ռիադը պետք է ներողություն խնդրի նաև ամերիկյան իշխանություններից երկրի քաղաքացու սպանության համար:

Ավելի վաղ Կալամարն իր զեկույցում Սաուդյան Արաբիային մեղավոր էր անվանել Հաշուկջիի մահվան համար:

Հաշուկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում, որտեղ նա մուտք էր գործել 2018 թ. հոկտեմբերի 2-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: