Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կրկին հետաձգվեց


  
դիտումներ: 242

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։

«Հաշվի առնելով դատարանի այսօրվա աշխատանքային ծանրաբեռնվածությունը, դատական նիստը հետաձգվում է»,-հայտարերց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը:

Հերթական դատական նիստը կգումարվի վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նշենք նաև, որ այսօր արդեն 3-րդ անգամ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող դատավորին, սակայն դատավոր Դանիելյանը չընդունեց միջնորդությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: