Հայերեն   English   Русский  

Թրամփը՝ Ռուսաստանի նկատմամբ իր «կոշտության» մասին


  
դիտումներ: 209

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր աջակիցների առաջ ելույթի ընթացքում հայտարարել է, որ «ոչ ոք ավելի կոշտ չի եղել» Ռուսաստանի նկատմամբ, քան ինքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի մեծ կոշտություն չի ցուցաբերել, քան Դոնալդ Թրամփը», - ասել է նա:

Ամերիկացի նախագահի խոսքերով՝ ինքն ամրապնդել է ԱՄՆ զինված ուժերը և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

Նա նաև հայտարարել է, որ «ամբողջ Եվրոպայի համար էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուր է ապահովել» և «շատ լուրջ մրցակցություն է ստեղծել Ռուսաստանի համար»:

Բացի այդ, Թրամփը կարծում է, որ «դեմոկրատներին Ռուսաստանը չի հետաքրքրում, նրանց միայն քաղաքական ուժն է մտահոգում»:

Թրամփը պաշտոնապես հայտարարել է նաև 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: