Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել


  
դիտումներ: 252

Կոտայքի մարզից ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված շուրջ 70 ծրագրային հայտերից հաստատվել է ևս 9-ը:

Հաստատված սուբվենցիաներով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր կիրականացվեն Արզնի, Հրազդան, Արգել, Ակունք, Եղվարդ, Նոր Գեղի, Թեղենիք, համայնքներում:

Նոր հաստատված ծրագրերն են

1. Արզնի համայնք – համայնքի կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցում

2. Ակունք համայնք - Նոր Գյուղ բնակավայրում կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգում

3. Հրազդան համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

4. Հրազդան համայնք – բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում

5. Հրազդան համայնք – համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում

6. Արգել համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում և առանձին

հատվածների ասֆալտապատում

7. Եղվարդ համայնք – Զորավան բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում

8. Նոր Գեղի համայնք – համայնքի կոյողու արտաքին ցանցի կառուցում

9. Թեղենիք համայնք - ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

Ներկայացված հայտերից 35-ը արդեն հաստատվել են: Մյուս հայտերը կքննարկվեն ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: