Հայերեն   English   Русский  

Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի հանդիպման մասին


  
դիտումներ: 289

РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք մոտակա ժամանակներս ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպում նախատեսվում է: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի աշխատաքային ժամանակացույցը դեռևս մշակվում է:

«Մենք դեռևս այդ թեմաով որևէ նորություն չունենք», - հայտարարել է Պեսկովը:

Նրա խոսքերով՝ դեռևս հայտնի չէ նաև թե արդյոք Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հանդիպումը կկայանա, թե ոչ:

Ճապոնիայի Օսակա քաղաքում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: