Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզում խոզերը սատկում են. պատճառը անհայտ է


  
դիտումներ: 221

Շիրակի մարզի տարբեր գյուղերում մայիսից սկսած խոզերի անկման դեպքեր են գրանցվում: Առաջին ահազանգերը Գետք և Երազգավորս գյուղերից էին, այստեղ մասնագետներն ուսումնասիրել ու պարզել էին՝ խոզերը վարակվել էին աֆրիկյան ժանտախտով:

Երկու տասնյակից ավելի խոզ էր սատկել երկու գյուղերում՝ դեռ մայիս ամսին: Այս հիվանդության դեմ պատվաստանյութ չկա, կենդանիները պատվաստվում են միայն դասական ժանտախտի դեմ:

Աֆրիկյան ժանտախտ չէ, բայց խոզերը անկում են նաև Գեղանիստ գյուղում. գյուղի տարբեր տնտեսություններում 100-ից ավելի խոզ ու խոճկոր է ստակել 15 օրում: Բնակիչներն աղմուկ են բարձրացրել, գյուղապետը անասնաբույժ է հրավիրել: Եկել են, ուսումնասիրել-ենթադրել են՝ խոզերի անկման պատճառը կարող է լինել աղիքային վիրուսը: Մեծամասամբ խոճկորներ են սատկել: Գյուղացիները նշում են՝ բոլոր պատվաստումները ժամանակին են կատարել, թե ինչ վիրուս է և ինչպես է տարածվել դեռևս անհայտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: