Հայերեն   English   Русский  

Շարունակվում է ԱԺ քառօրյան. խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է. ուղիղ


  
դիտումներ: 167

Ազգային ժողովն այսօր` հունիսի 20-ին շարունակում է քառօրյա նիստերը։ Օրենսդիրն այսօր շարունակելու է քննարկել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ Այս քառօրյա նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մեծ փաթեթը, որով նախատեսվող փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը։

Նշենք, որ երեկվանից Ահազանգ նախաձեռնության անդամները նստացույց են սկսել Ազգային ժոցղովի դիմաց՝ պահանջելով խորհրդարանից չընդունել Կառավարության ներկայացրած օրինագիծը: Նախաձեռնության անդամները նստացույցը շարունակել են ողջ գիշեր և այժմ էլ գտնվում են ԱԺ-ի դիմաց:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քառօրյա 1-ին նիստի ընթացքում փաստաբան Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: