Հայերեն   English   Русский  

Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայում 2 դիակ է հայտնաբերվել


  
դիտումներ: 155

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի միջից դուրս են բերել երիտասարդ տղամարդկանց դիերը։

Հայաստանի Արարատի մարզում այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 03։55-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Կիզողյանն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ամբողջական տվյալները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենայով բախվել է ինչ-որ բեռնատարի, որից հետո բեռնատարի վարորդը դեպքի վայրից հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի է բախվել Opel-ը՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: