Հայերեն   English   Русский  

Անկարայի դատարանը մերժել է Դեմիրթաշին կալանքից ազատելու միջնորդությունը


  
դիտումներ: 94

Անկարայի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ ընթացող դատավարության հերթական նիստը։

Դեմիրթաշը նիստին մասնակցել է ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների օգտագործմամբ՝ Էդիրնեի բանտից, որտեղ գտնվում է 2016թ․ նոյեմբերից։

Նիստին ներկա են եղել Դեմիրթաշի փաստաբանները, որոշ ԺԴԿ-ական պատգամավորներ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքական գործիչներից ու իրավաբաններից կազմված մի պատվիրակություն։

Դեմիրթաշը մեղադրվում է 2012թ․ Բինգյոլում մի ելույթի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» անելու մեջ։ Իրականում խոսքը ելույթի ժամանակ օգտագործված «Քուրդիստան» և «պարտիզան» բառերի մասին է։ Ընդդիմադիր պատգամավորն ու իր փաստաբանները պահանջել են դադարեցնել նախնական կալանքը, որպեսզի նա հնարավորություն ունենա ազատության մեջ պատրաստվել դատավարությանը, իր անմեղությունը ապացուցող փաստեր հավաքագրել։

Սակայն դատարանը գրեթե միաձայն՝ միայն մեկ դեմ քվեով մերժել է այդ պահանջը՝ սահմանելով, որ Դեմիրթաշը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: