Հայերեն   English   Русский  

Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով


  
դիտումներ: 118

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Իգդիր քաղաքում Մեծամորի ատոմակայանից 17կմ հեռավորության վրա կազմակերպել է դաշտային վարժանքներ:

Դրանց մասնակցել են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման Իգդիրի, Աղրըի և Էրզրումի վարչությունները:

AFAD-ի քաղաքացիական պաշտպանության նախագահ Սադի Էրգինն ասել է, որ կիրառելու են Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը:

Ըստ Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարի` Հայաստանի ատոմային էներգիայի գործակալության հայտարարությունից հետո Իգդիրի և շրջակայքի գյուղերի բնակիչները տարհանվելու են ռադիացիոն շրջաններից և նրանց տրվելու է յոդային դեղահաբեր:

Վարժանքների ընթացքում օգտագործվել են շտապ օգնության մեքենաներ, որոնք քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց: Ցույց են տրվել, թե ինչպես պետք է հատուկ հագուստներով դիմավորել քաղաքացիներին:

Իգդիրի փոխքաղաքապետ Յունուս Քոչը հայտնել է, որ վարժանքները բարեհաջող են անցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: