Հայերեն   English   Русский  

1 արծաթե, 3 բրոնզե մեդալ` Եվրոպայի պատանեկան առաջնությունից


  
դիտումներ: 181

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալով ավարտեց ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:
Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: