Հայերեն   English   Русский  

Թրամփը հաստատել է Պուտինին հանդիպելու մտադրությունը


  
դիտումներ: 118

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հաստատել է, որ Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի ընթացքում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցանկանում եմ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Ցանկանում եմ լավ հարաբերություններ հաստատել նաև Չինաստանի հետ և կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Հաջորդ շաբաթ G20-ի շրջանակներում ես կհանդիպեմ նրանց հետ», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը դեռևս տեղեկություններ չունի G20 գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին:

Այնուամենայնիվ, Պեսկովը չի բացառել երկու առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում կայանալիք գագաթաժողովի նախօրեին:

G20 գագաթնաժողովը տեղի կունենա 2019 թ. հունիսի 28-29-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: