Հայերեն   English   Русский  

8 բեռնատար՝ բարձված մետաղյա ջարդոններով. Կառավարության դիմաց բողոքի ակցիա է


  
դիտումներ: 94

Այսօր՝ հունիսի 20-ին մետաղական աղբի վերամշակումով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել Կառավարության շենքի դիամց: Նրանք մետաղական աղբով բարձած մեքենաները կայանել են շենքի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց գործունեությունը շարունակել։

Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրենք մեկ տարի է, ինչ զբաղվում են այս գործով և մեծ գումարներ են ներդրել, իսկ այսօր իրենց արգելում են աշխատել։

«Մենք վարկ ենք վերցրել, որպեսզի այս գործը անենք։ Ամբողջ Հայաստանի տարածքից հավաքում ենք մետաղական ոչ ծանր թափոններ՝ մշակում ենք և արտահանում։ Մենք աղբից գումար ենք ստեղծում, բայց այսօր մեզ արգելում են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցույց Կառավարության դիմաց

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց կայանված են 8 բեռնատարներ՝ բարձված մետաղյա ջարդոններով։ Ակցիայի մասնկիցներից մեկն առաջարկեց մեքենաներով շարժվել դեպի ՊԵԿ-ի շենք, քանի որ նրանք են այդ առաջարկով հանդես եկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: