Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը


  
դիտումներ: 147

Քիչ առաջ Ազգային ժողովը 94 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանն ասաց, որ չնայած բազմաթիվ բացթողումներին ու թերություններին իրենք կողմ կքվեարկեն բյուջեի կատարողականի հաշվետվությանը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս պահին խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: