Հայերեն   English   Русский  

Ուրուգվայում ուժեղ ջրհեղեղները 8.5 հազար մարդու տարհանման են հանգեցրել


  
դիտումներ: 129

Ուրուգվայի տարբեր շրջաններում ուժեղ ջրհեղեղների պատճառով առնվազն 8,5 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Գրում է Russian.rt.com-ը:

«Վերջին տվյալներով՝ ինը դեպարտամենտներում 8,5 հազար մարդ ստիպված լքել է իրենց տները: Նրանցից 2 781 մարդ տարհանվել է, իսկ 5 719-ը` ինքնուրույն է լքել իրենց տները», - նշվել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բնակիչների մեծ մասը հեռացել է Ուրուգվայի կենտրոնական մասում գտնվող Դուրասնո դեպարտամենտից, որտեղից ավելի քան 6 հազար մարդ էր տարհանվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գարնանային ջրհեղեղների հետևանքով կանադական Քվեբեկից մոտավորապես 7.7 հազար մարդ է տարհանվել իրենց տներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: