Հայերեն   English   Русский  

ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր


  
դիտումներ: 90

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement - AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերը կարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ:

Մասնավորապես, քննարկվել է «Expertise France»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին: Այն ուղղված է աջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿ ռազմավարության իրագործմանը: Պատվիրակության անդամները հայտնել են, որ հուլիսին «Expertise France»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երևան, և այդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր: Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաև ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների փորձագետների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: