Հայերեն   English   Русский  

Մի պատասխանեք օտար համարներով զանգերին. մասնագետները զգուշացնում են


  
դիտումներ: 152

Այսօր առավոտից մի խումբ ֆեյսբուքի օգտատերեր զգուշացնում են, որ

այսօր առավոտից ադրբեջանցի հաքերները զանգահարում են և Ադրբեջանական կոդով +994, և Էստոնական +372, և մի շարք այլ երկրների կոդերով:

«ՈՒշադրություն

Առավոտից ադրբեջանցի հաքերները զանգահարում են և ադրբեջանական կոդով +994, և էստոնական +372, և մի շարք այլ երկրների կոդերով: ՈՒՇԱԴԻՐ եղեք, ցանկացած միջազգային համար, որը ձեզ անծանոթ կլինի ՉԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ:

Հաքերներ

ՆՈՐԻՑ ԵՄ ԿՐԿՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԱՆԳԻ ՉԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ:

Բայց այնուամենայնիվ, եթե արդեն պատասխանել եք, կխնդրեի եթե հնարավոր է ձեր հեռախոսը բեքափ անել, և restore արեք (զբռոս):

Չենք պատասխանում ֆեյք էջերին, թեկուզ և հայատառ գրեն, չենք տրամադրում ոչ մի ինֆորմացիա, չենք ներբեռնում ոչ մի տարօրինակ ծրագրեր, ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԴԵՌ ՈՉ ՄԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»,-ֆեհսբուքյան իր էջում գրել է ծրագրավորող Սամվել Հայրապետյանը:

Ankakh.com-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ զանգերի միջոցով հաքերային հարձակումներ կազմակերպելն անհնար է: Նման զանգերն արվում են մախինացիաների, գումար շորթելու համար: Եթե անծանոթ համարից զանգ եք ստանում՝ խորհուրդը մեկն է. մի պատասխանեք ու դուք էլ հետ մի զանգեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: