Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը. ուղիղ


  
դիտումներ: 465

Այսօր՝ հունիսի 20-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ: Այս դատական նիստին, ինչպես նախորդների դեպքում, Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել:

Նախորդ դատական նիստում իրենց բողոքները ներկայացրին մեղադրող դատախազները և տուժող կողմը, իսկ այսօրվա նիստում բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները կներկայացնեն պաշտպանները։ Դատական նիստին ներկա են նաև մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրին նախագահող դատավորին, սակայն Արմեն Դանիելյանը մերժեց միջնորդությունը: Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ հունիսի 18–ի դատական նիստում Արմեն Դանիելյանի դրսևորած վարքագիծն էր։

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: