Հայերեն   English   Русский  

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի խոցված հետախուզական անօդաչու սարքի մասին


  
դիտումներ: 148

Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Հորմոզգան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի սահմանը խախտելու ընթացքում ամերիկյան Global Hawk անօդաչու սարք է խոցել: Գրում է Russian.rt.com-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ ԱՄՆ-ի անօդաչու սարքը խոցվել է Իրանի հարավում:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին պատմել էր հնարավոր հարձակումը կանխելու համար Իրանի ռազմական ներուժի մասին:

Նրա խոսքերով՝ երկրի զինված ուժերը ժամանակակից ռազմական տեխնիկա, հրթիռներ, ինքնաթիռներ և անօդաչու սարքեր ունեն:

Նա նաև հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռները կարող են թշնամու ավիակիրներին ոչնչացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: