Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանի երդմնակալության արարողությունն է. ուղիղ


  
դիտումներ: 151

Այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովում տեղի ունեցավ երեկ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանի երդման արարողությունը:

«Ինձ համար բարձր պատիվ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն այսօր երդմամբ ստանձնելը»,-ասաց Վահե Գրիգորյանը,-«Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել: Դուք գիտեք, քաղաքացիները գիտեն՝ այդ ամենը շատ բաց ու թափանցիկ է տեղի ունեցել»:

Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ 1 տարի առաջ ինքը ստանձնելով ՍԴ դատավորի թեկնածությունը գիտեր, թե որքան ծանր աշխատանք է իրեն սպասվում: Նշեց, որ երդման արարողությունից հետո ինքը թողնելու է բոլոր ծանոթությունները Ազգային ժողովի դահլիճում ու սկսելու է աշխատել որպես ՍԴ դատավոր: Հույս հայտնեց, որ այսուհետ ոչ մի դատավորի վրա ճնշում չի գործադրվի ու արդյունավետ քայլերով ի վերջո կհասնեն անկախ դատական համակարգի ձևավորմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: