Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն չի բացառում Հաշուկջիի գործի պատճառով Ռիադի դեմ նոր միջոցների ձեռնարկումը


  
դիտումներ: 229

ԱՄՆ-ն դիտարկում է Սաուդյան Արաբիայի դեմ նոր միջոցների կիրառումը, եթե սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործի կապակցությամբ նոր փաստեր ի հայտ գան: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք զեկույցը, որը նոր է հրապարակվել: Մենք սպանությունների մեջ դերակատարում ունեցած անձանց նկատմամբ վիզային սահմանափակումներ և ֆինանսական պատժամիջոցներ ենք սահմանել: Սաուդյան իշխանությունները պետք է պարզեն բոլոր փաստերը և հորդորեն բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը:

Նա նաև նշել է, որ «եթե լրացուցիչ փաստեր հայտնվեն, իրենք կքննարկեն հետագա քայլերը»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների և արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ էր արել Սաուդյան իշխանություններին ճանաչել մեղավորությունը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում և ներողություն խնդրել կատարվածի համար: Սաուդյան Արաբիան արձագանքել է այս հայտարարությանը:

Հաշուկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում, որտեղ նա մուտք էր գործել 2018 թ. հոկտեմբերի 2-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: