Հայերեն   English   Русский  

Կտաք ինձ 3 մլն դրամ, ես կաշխատեմ դատավոր. ԲԴԽ անդամի թեկնածու


  
դիտումներ: 162

«Հավատացեք ինձ մի քանի անգամ առաջարկել են աշխատել դատավոր: Ես ասել եմ տվեք ինձ 3 մլն դրամ և ես կհամաձայնեմ»,-այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց Բարձրագույն դատական խորհրդի դատավորի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը:

Անդրադառնալով դատարաններ ու դատավորների ծանրաբեռվածությանը՝ Բեքմեզյանն ասաց. «Դատավորներն արագ-արագ դատական ակտեր են կայացնում, որպեսզի տեղավորվեն ժամկետներում, բայց մեկ է ժամկետները խախտում են, դա էլ բերում է հասարակության շրջանում անվստահության: Մյուս խնդիրը դատարանների ու դատավորների հետ կապված վարձատրության խնդիրն է, որի մասին էլի եմ ասել ու պիտի ասեմ: հավատացեք ինձ մի քանի անգամ առաջարկել են աշխատել դատավոր: Ես ասել եմ տվեք ինձ 3 մլն դրամ, և ես կհամաձայնեմ: Դատավորի աշխատանքն այնքան ծանր աշխատանք է, որ պետք է գնահատվի: Իհարկե պետք է նաև հասկանալ, թե որ դատավորը ոնց է դարձել դատավոր»:

Պատգամավորի այն հարցին, թե ինչն է մոտիվացիան, որ Բեքմեզյանը ցանկացել է դառնալ ԲԴԽ դատավոր, վերջինս նշեց, որ ցանկանում է օգնել հաստատել անկախ դատական համակարգ:

«Ես ճշտել եմ աշախատավարձը կարծեմ 700 հազարի չափ է, բայց այստեղ գումարը չէ կարևոր: Գալիս է մի պահ, երբ դու պետք է ընտրես ուզում ես քննադատել, թե օգնել: Ես միշտ ասել եմ, որ իմ քաղաքացու հայացքներով աջակցել եմ ու կողմ եմ եղել հեղափոխությանը: Հիմա ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այս ամեն ինչում, ինչ որ կատարվումյ է: Ընտրվելու դեպքում կամ կգա մի պահ, որ ահավոր խայտառակ կլինեմ, կասեմ կներեք չկարողացա հեռանում եմ, ինչը քիչ հավանական է, կամ ինչ-որ չափով օգուտ կտամ երկրին և կշարունակեմ զբաղվել իմ գործով»:

Այս պահին Գրիգոր Բեքմեզյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: