Հայերեն   English   Русский  

Հողի հարկին և գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկը. Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին


  
դիտումներ: 143

Այսօր՝ հունիսի 20-ին Կառավարությունը հավանություն տվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

Հարցի զեկուցողը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն էր: Վերջինս նշեց, որ այս նախագծով ներկայումս գործող հողի հարկին և գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը, որպես հարկման օբյեկտ սահմանելով նաև անշարժ գույքի բաղադրիչ համարվող հողը:

Բացի այդ, անշարժ գույքի հարկման բազայի որոշման ներկայումս գործող կադաստրային արժեքից անցում է կատարվելու իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին:

«Այս փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական հողերին: Այս փաթեթով անշարժ գույքը դիտարկվում է երեք ձևերով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում առանձնատներ, շինություններ, երրորդ մասով սահմանվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների, հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:

Նա նշեց, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ-ի հունվարի 1-ից:

Փաթեթով ներկայացված հողի բազային 330 հազար դրամ և բնակարանի բազային 700 հազար դրամ արժեքները վերաբերում են միայն առաջին ամենաթանկ գոտուն: Բազային արժեքները կվերանայվեն երեք տարին մեկ անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: