Հայերեն   English   Русский  

Արտաշատում արտահերթ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 29-ին


  
դիտումներ: 153

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու թվով 15 անդամները (օրենքով նախատեսված 15-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում:

Այս տարվա մայիսի 3-ի դրությամբ ավագանու անդամների թվաքանակը կազմում էր 12: Արտաշատ համայնքի ավագանու անդամներ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը ս.թ. մայիսի 3-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել:

Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արտաշատ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել են 7-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: