Հայերեն   English   Русский  

Երկրորդ ժամկետով առաջադրվելուց հետո Թրամփը ռեկորդային գումար է հավաքել


  
դիտումներ: 291

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ 25 մլն դոլար նվիրատվություն է հավաքել մեկ օրից պակաս ժամանակահատվածում այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարեց երկրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Դոնալդ Թրամփը 24 ժամից պակաս ժամանակահատվածում ռեկորդային 24,8 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրվելու համար», - այդ մասին թվիթերում գրել է հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Մակդենիելը:

Ավելի վաղ Թրամփը պաշտոնապես հայտարարել էր, որ մտադիր է երկրորդ ժամկետով թեկնածությունն առաջադրել 2020 թ. Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում:

Այդ մասին Թրամփը հայտարարել է Ֆլորիդայում իր համակիրների առջև ունեցած ելույթի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: