Հայերեն   English   Русский  

Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության հուղարկավորություն».Վարդան Այվազյան


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 584

Այս մարդուն՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին մեջբերում եմ, որովհետև իշխանական «Հայկական ժամանակը» պարբերաբար իրենից մեկնաբանություններ է վերցնում։

Բայց կասկածում եմ, որ այսօր այս հարցով իր մեկնաբանությունը հրապարակեն․․․

---------------
«Սա Վահե Գրիգորյանի իրավաբանական մտքի թռիչքն է՝ մնացածը դատավոր չեն, մենակ երկուսն են դատավոր, ինքն էլ նախագահ է։ Նմանատիպ տեխնիկական մեկնաբանությամբ, որն արվում էր նաև հանրապետության նախագահի դեպքում, երբ ասվում էր, որ նա պետք է ընտրվի հանրապետության բնակչության կողմից, հիմա էլ նույնն է անում Սահմանադրական դատարանի մասով։ Սա շատ վտանգավոր տենդենց է՝ ուղղված իրավական անվտանգության դեմ։ Սա ես բնորոշում եմ ինքնիրավչություն, իշխանության զավթում։ Նման բան հնարավոր չէ, դա մեկ անձի հայտարարությամբ չի լինում»,- ասաց Այվազյանը։ Նրա խոսքերով՝ Սահմանադրական դատարանն այսօր էլ աշխատում է իր ութ հոգանոց կազմով, պետական բյուջեից վարձատրվում է, իրավական հայտեր է ընդունում։ «Այս ամենը հեչ, բայց երբ Վահե Գրիգորյանը դարձավ ՍԴ դատավոր, ամեն ինչ փոխվե՞ց։

Եթե «Իմ քայլն» էլ տոն է տալիս այս ամենին, համարեք, որ այսօրվանից Սահմանադրությունը հուղարկավորեցինք։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության հուղարկավորություն»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: