Հայերեն   English   Русский  

Եգիպտոսի արտգործնախարարը պատասխանել է Էդողանի` Մուրսիի մահվան վերաբերյալ պնդումներին


  
դիտումներ: 153

Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մուրսիի մահվան վերաբերյալ արած հայտարարությանը։

Էրդողանը նշել էր, որ Մուհամմեդ Մուրսին իր բնական մահով չի մահացել, այլ՝ սպանվել է։

Եգիպտոսի արտգործնախարարը քննադատել է Էրդողանին այս խոսքերի համար և որակել այն որպես անպատասխանատու հայտարարություն։

Թուրքիայի նախագահը Մուրսիի հետ տեղի ունեցածը որպես սպանություն էր որակել Դոլմաբահչեի իր աշխատասենյակում օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: