Հայերեն   English   Русский  

Տորեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին


  
դիտումներ: 133

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։


Ավարտված մրցաշրջանում Տորեսը խաղացել է ճապոնական Ջեյ լիգայի «Սագան Տոսու» ակումբում։
«Ձեզ հայտնելու շատ կարեւոր բան ունեմ։ 18 անհավանական տարիներից հետո եկել է խաղացողի կարիերաս ավարտելու ժամանակը»,- գրել է Տորեսը:
35-ամյա Տորեսը կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի հավաքականում (110 խաղ, 38 գոլ), Մադրիդի «Աթլետիկոյում» (350 խաղ, 121 գոլ), «Չելսիում» (172 խաղ, 45 գոլ), «Լիվերպուլում» (142 խաղ, 81 գոլ), «Սագան Տոսուում» (32 խաղ, 4 գոլ), «Միլանում» (10 խաղ, 1 գոլ)։
Տորեսը դարձել է աշխարհի (2010) ու Եվրոպայի չեմպիոն (2008, 2012), Չեմպիոնների լիգայի (2012), Եվրոպայի լիգայի (2013, 2018), անգլիական լիգայի գավաթակիր (2012)։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: