Հայերեն   English   Русский  

Փարիզի կենտրոնում ուժեղ հրդեհի հետևանքով երեք զոհ, 28 վիրավոր կա


  
դիտումներ: 319

Փարիզի կենտրոնում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է Le Parisien թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Հրդեհը տեղի է ունեցել հունիսի 22-ի առավոտյան Ֆրանսիայի մայրաքաղաքի XI օկրուգի բազմաբնակարան շենքում:

Թերթի տվյալներով՝ 27 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, ևս մեկ տուժածի վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր:

Արտակարգ դրության դեպքի վայրում մոտ 200 հրշեջներ են աշխատում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի գինու գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: