Հայերեն   English   Русский  

​Ռոզի Ավետիսովան և Գևորգ Հայրապետյանը Արթուր Հակոբյանի ֆիլմում


  
դիտումներ: 567

Մշակութային ալիքի ջանքերով նկարահանվել է Կիսակյանք 5 նովելից բաղկացած ֆիլմը: Նովելներից մեկը պատմում է 2006 թվականի աղետալի դեպքի՝ Արմավիա ընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող Ա320 ինքնաթիռի մասին:

Մինչ կգար մայիսի 3-ը երկու հարազատ հոգիներ՝ Արամը և Լյուսեն գտան իրար,սակայն ողբերգական ավիավթարը կիսատ դարձրեց նրանցից մեկի ճակատագիրը: Ֆիլմը միայն ողբերգություն չէ,այն հիշատակի և կյանքի հավերժության մասին է:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Արթուր Հակոբյանի խոսքով ֆիլմում նկարահանել է ինչպես սիրված և ճանաչված, այնպես էլ հանրությանը անծանոթ,բայց տաղանդավոր մարդկանց: ՙՄենք փորձել ենք ամեն բան անել ստանալու համար որակյալ արտադրություն, չնայած նրան,որ մեր հնարավորությունները այդքան էլ շատ չէին: Կիսակնթարթում ես ընտրել եմ երկու տաղանդավոր մարդկանց՝ Ռոզի Ավետիսովային և Գևորգ Հայրապետյանին, նրանք կերտեցին իրենց դերերն այնպես, ինչպես ես էի պատկերացրել սցենարը թղթին հանձնելիս՚:

Ֆիլմը չի պատրաստվում հանդես գալ կինոաթատրոններում նշեց Արթուր Հակոբյանը ընդգծելով. ՙ Մենք ֆիլմը չենք նկարահանում գումար վաստակելու և կինոթատրոններ ուղարկելու համար, այլ մենք նկարահանում ենք հեռուստատեսային ֆիլմ,որը կհեռարձակվի Մշակութային ալիքով շատ շուտով՚:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: