Հայերեն   English   Русский  

Սերժ Թանկյանը աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին


  
դիտումներ: 2352

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում և աջակցություն հայտնել Մոսկվայում իրենց հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին: Գրում է Gazeta.ru-ն:

Թանկյանի խոսքերով՝ դա իսկապես բարդ գործ է, որի շրջանակներում ոչ միայն սպանվածն է զոհ:

Թանկյանը գրել է, որ այդ գործը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես անպատիժ բռնությունը կարող է դաժան վրեժխնդրության հանգեցնել:

Երաժիշտը ընդգծել է, որ տվյալ դեպքը ևս մեկ անգամ հաստատում է դատական համակարգի անունակությունը ադեկվատ կերպով պատասխանել ընտանեկան բռնությանը:

Թանկյանը կոչ է արել ներողամտություն ցուցաբերել քույրերի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: