Հայերեն   English   Русский  

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը որպես Վրաստան ուղևորության այլընտրանքներից առաջարկել է դեպի Երևան թռիչքը


  
դիտումներ: 523

«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ամբողջությամբ դադարեցնում դեպի Վրաստան չվերթների իրականացումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ, որոնք հաճախականությունը չվացուցակում շաբաթական կազմում է 14: Այս պահից «Աերոֆլոտի» հիմնական ջանքերը ուղղված կլինեն Վրաստանի տարածքից ՌԴ քաղաքացիների տեղափոխմանը», - հաղորդում է ավիաընկերությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ հուլիսի 8-ին կամ ավելի ուշ ամսաթվով դեպի Ռուսաստան տոմսեր ունեցող ուղևորները, առանց լրացուցիչ վճարների կամ տույժերի, կարող են թռիչքն ավելի վաղ ժամկետ տեղափոխել մինչև ավիահաղորդակցության լիակատար դադարեցումը կամ վերադարձնել տոմսերի արժեքը՝ խզելով փոխադրման պայմանագիրը:

Հուլիսի 8-ին կամ ավելի ուշ ամսաթվով Ռուսաստան տոմսեր ունեցող ուղևորները կարող են ձեռք բերված վայրում ստանալ տոմսի լրիվ արժեքը կամ անվճար տեղափոխել թռիչքի օրը չվերթների իրականացման ժամանակահատված:

«Որպես այլընտրանք ուղևորներին կարող է առաջարկվել չվերթների իրականացման ժամանակահատվածում առանց լրացուցիչ միջոցների պահման ավիափոխադրումը, որի մեկնարկի կամ ավարտի կետը Թբիլիին է, փոխարինել Երեւանով կամ Վլադիկավկազով», - նշում է ավիափոխադրողը:

Այս միջոցը ձեռնարկվել է ՌԴ նախագահի՝ հուլիսի 8-ից դեպի Վրաստան թռիչքներ իրականացնելու մասին ռուսական ավիաընկերություններին վերաբերող արգելքի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: