Հայերեն   English   Русский  

Դավիթ Գրիգորյանը բացել է Հայաստանի հավաքականի մեդալների հաշվարկը Եվրոպական երկրորդ խաղերում


  
դիտումներ: 333

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկինի հետ՝ պարտվելով 0:7 հաշվով:

Դավիթ Գրիգորյանը դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճելով Հայաստանի համար:

Հունիսի 23-ին սամբիստներից պայքարի մեջ կմտնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: