Հայերեն   English   Русский  

Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ երկրորդ փորձից։ Ֆոտոռեպորտաժ Ստամբուլից


Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է իր պարտությունը


  
դիտումներ: 186

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սա 94,5%քվեաթերթիկների հաշվարկի արդյունքն է։

Իմամօղլուն հավաքում է ձայների 53,6%-ն իսկ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 45,4%։

Այսպիսով՝ տարբերությունը կազմել է մոտ 700 հազար ձայն։

Իշխող կուսակցության թեկնածու Յըլդըրըմն արդեն ընդունել է իր պարտությունը, շնորհավորել իր մրցակցին և մաղթել «Ստամբուլին լավ ծառայել»։

ՅըլդըրըմԲինալի Յըլդըրըմը կնոջ՝ Սեմիհայի և դստեր՝ Բուսրայի հետ։ REUTERS/Murad Sezer

Կրկնակի քվեարկությունն անցկացվում էր մարտի 31-ի ընտրությունների արդյունքների չեղարկումից հետո։

Այն ժամանակ Էքրեմ Իմամօղլուն հաղթել էր իշխանամետ թեկնածուին փոքր տարբերությամբ՝ հավաքելով 48,8%, իսկ Յըլդըրըմը հավաքել էր 48.55% ձայն։

Սակայն այդ ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով մի քանի ընտրատարածքներում խախտումների և կեղծիքի մասին, որի պատճառով էլ նշանակվել էր կրկնակի քվեարկությունը։

Իմամօղլու

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews

Իմամօղլու

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews

ԻմամօղլուԼուսանկարը՝ Դավիթ Պիպիա, JAMnews





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: