Հայերեն   English   Русский  

«Ստամբուլը գրավել նշանակում է Թուրքիան գրավել»․ թուրքական գլխավոր մեգապոլիսի քաղաքապետի ընտրությունները


Ընդդիմությունն ընտրություններում շանս է տեսնում նախագահ Էրդողանի միանձնյա իշխանությունը թուլացնելու


  
դիտումներ: 347

Ստամբուլի կենտրոնը՝ հատկապես Թաքսիմի հրապարակն ու Իսթիքլալ պողոտան, վերջին օրերին էլ ավելի աշխույժ է թվում։ Ամենուր երաժշտություն է։ Մարդիկ պարում են, փոքր խմբերով երթեր անում՝ միաժամանակ կուսակցական կարգախոսներ վանկարկում, ձեռքերին դրոշ է և կուսակցական առաջնորդների դիմանկարները։

Այսօր՝ հունիսի 23-ին, քաղաքը կրկնակի ընտրություններում նոր քաղաքապետ կընտրի։

Իշխող կուսակցության թեկնածուի կողմնակիցները երգ են երգում, որը նվիրված է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ ընդդիմադիր թեկնածուի համակիրները նրա նախընտրական արշավի հիմնական կարգախոսն են վանկարկում՝ «Herşey çok güzel olacak!» («Ամեն ինչ շատ լավ է լինելու»)։

Նախորդ ընտրություններին, որոնք կայացել են մարտի 31-ին, փոքր տարբերությամբ հաղթել էր ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Նա հավաքել էր 48,80% ձայն, իսկ կառավարական կուսակցության նրա մրցակից Բինալի Յըլդըրըմը՝ 48,55%։

Սակայն նոր քաղաքապետն ընդամենը 19 օր պաշտոնավարեց․ իշխող կուսակցությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքներն ու նոր քվեարկություն նշանակվեց։

2017թ-ի ապրիլի հանրաքվեին սահմանադրական փոփոխություններ էին ընդունվել, որոնք նախաձեռնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնք ուժեղացնում էին նախագահի լիազորություններն ու փաստացի անցում էին նշանակում խորհրդարանականից նախագահական կառավարման։ Հանրաքվեն արտակարգ դրության պայմաններում էր անցկացվում, ընդդիմությունը բողոքարկել էր դրա արդյունքները։

2018թ-ի հունիսին Էրդողանը կրկին Թուրքիայի նախագահ ընտրվեց՝ հավաքելով 52,6%ձայն։ Այդ ժամանակ էլ հենց նրա կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով 42% ձայն։

.

Կրկնակի ընտրություններ․ «քաղաքական որոշո՞ւմ»

Հասարակ մարդկանց շրջանում քիչ չեն նրանք, ովքեր դժգոհ են կրկնակի ընտրություններից։ Ոմանք, որոնց հետ մենք շփվել ենք Ստամբուլի փողոցներում, սխալ են համարում իշխանությունների կողմից միջոցների նման ծախսը բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին։

Ընդդիմադիր կուսակցությունը, որը կորցրեց քաղաքապետի պաշտոնը, կարծում է, որ կրկնակի ընտրություններ անցկացնելու որոշումը «բացարձակ քաղաքական է»։

«Թուրքիայում մեկ մարդու (նախագահ Էրդողանի) միանձնյա կառավարման խնդիր կա։ Հանրաքվեից հետո մեր կուսակցությունը քաղաքացիներին հենց դա է փորձում բացատրել», – JAMNews-ին ասել է ընդդիմադիր «CHP» կուսակցության պատգամավոր Դերյա Շենթյուրքը։

«Եթե բոլոր լիազորությունները մեկ մարդու տաս, դատարաններն ազատ չեն լինի, միանձնյա իշխանություն կլինի, բոլոր որոշումները կընդունվեն նրա ցանկությամբ։ Եթե այդ մարդն ընտրությունների արդյունքից դժգոհ մնա, իրավիճակ կստեղծվի, որում հիմա Թուրքիան հայտնվել է։ Դատավորները ճնշման տակ որոշումներ կկայացնեն կրկնակի ընտրությունների մասին այնքան ժամանակ, մինչև չլինի այդ մարդուն բավարարող արդյունքը։ Ցավոք, Թուրքիայում խաթարված է ընտրությունների և իրավունքի հանեպ հավատը»։

Իր կողմից, իշխող կուսակցությունը նախորդ ընտրությունների արդյունքների բողոքարկումը ստիպված քայլ է անվանում։

«Մենք կրկին ընտրություն անցկացնելու կողմնակից չենք։ Մարտի 31-ին ընտրություններ կայացան և խախտումներ տեղի ունեցան։ Հանրապետական ժողովրդական կուսակցության բողոքից հետո ստիպված էինք խախտումների հիման վրա, որոնք գրանցվել էին նաև ԿԸՀ կողմից, հունիսի 23-ին կրկնակի ընտրությունների գնալ», – JAMNews-ին ասել է իշխող «AKP» կուսակցության Ստամբուլի մասնաճուղի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Իբրահիմ Խալիլ Ասլանը։

ստամբուլ

Ստամբուլը գրավել նշանակում է գրավել Թուրքիան

25 տարի շարունակ Ստամբուլի քաղաքապետարանը գլխավորում էին միայն իշխող կուսակցության կամ դրա դաշնակիցներ «Ռիֆահ» և «Ֆազիլեթ» կուսակցությունների թեկնածուները։

1994թ-ին Թուրքիայի ներկայիս նախագահը դարձավ Ստամբուլի քաղաքապետ, և դա նրա քաղաքական կարիերայում առաջին ամենալուրջ հաջողությունն էր։ Փորձագետները կարծում են, որ այդ պատճառով է Ստամբուլն այդքան կարևոր իշխող կուսակցության համար։

Սակայն ընդդիմությունը դրան ավելացնում է ուրիշ, ոչ պակաս կարևոր գործոններ, օրինակ, ֆինանսների հանդեպ վերահսկողությունը։

«Ստամբուլը Թուրքիայի սիրտն է, գլխավոր ֆինանսական կենտրոնը, հետևաբար՝ կառավարության կերակրատաշտը։ Ստամբուլը գրավելը նշանակում է Թուրքիան գրավել», – ասում է Դերյա Շենթյուրքը։

Իշխող կուսակցությունը կարծում է, որ պարծենալու բան ունի։ Իշխող AKP կառավարման ժամանակ Ստամբուլում մետրոյի նոր կայարաններ են կառուցվել, նոր ավտոուսներ են հայտնվել։

Նախորդ ընտրություններում իշխող կուսակցությունը Ստամբուլում հաղթում էր մեծ տարբերությամբ։ Սակայն վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ստաբուլցիներն այնքան էլ գոհ չեն նրա կառավարումից։ Հաղթելու համար և իշխող կուսակցությունը, և ընդդիմությունը կոալիցիաներ ստեղծեցին։

«Մենք ստեղծեցինք «Ջումհուր» միությունը Ազգային շարժման կուսակցության (МНР) հետ միասին։ Մեր մրցակիցները ՝ «CHP»-ը «Iyi» և «HDP» կուսակցությունների հետ։ Այդ կուսակցությունները Ստամբուլում և ողջ Թուրքիայում բավակնին լուրջ ընտրազանգված ունեն։ Առանձին-առանձին այդ կուսակցությունները միշտ պարտվում էին «AKP»-ին։ Եվ նրանք ելքը գտել են Էլդողանի դեմ միավորվելու մեջ», — բացատրում է Իբրահիմ Խալիլ Ասլանը։

Քրդական գործոնը

Աջակցությունը, որն ընտրություններին ընդդիմադիր թեկնածուին ցուցաբերել է «HDP»-ը(«Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցություն»), որը ներկացնում է քրդական փոքրամասնության շահերն, իշխող կուսակցությանն առիթ է տվել մրցակիցներին «ահաբեկիչների կողմնակիցներ» անվանելու։

Սակայն «HDP»-ն խորհրդարանական կուսակցություն է այն բանից հետո, երբ կարողացել է ընտրողների 10,5 տոկոս ձայն հավաքել Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում։ Ներկա պահին այդ կուսակցության միանգամից մի քանի պատգամավոր, այդ թվում՝ դրա նախագահ Սելահեդին Դեմիրթաշը կալանքի տակ են քրդական ահաբեկչական խմբավորումների աջակցության մեղադրանքով։

Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների հայտարարումից հետո Դեմիրթաշը բանտից դիմել է իր ստամբուլյան կողմնակիցներին և կոչ արել քվեարկել «СНР» թեկնածու Իմամօղլուի օգտին։

«Ինչ ասես, որ մեր մասին՝ նրանց, ովքեր նրանց օգտին չեն քվեարկել, չեն խոսել։ Նույնիսկ ահաբեկիչներ են անվանել։ Իսկ մենք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ ենք, ավելի ճիշտ մուսուլմաններ, քան նրանք», – ասել է JAMNews-ին Ստամբուլի բնակիչներից մեկը, որն Իմամօղլուին է սատարում։

Չնայած լուրջ փոխադարձ վիրավորանքներին, «СНР»-ը հայտարարել է Թուրքիայի ամենախոշոր քաղաքը մյուս կուսակցությունների հետ համագործակցելով կառավարելուպատրաստակամության մասին, այդ թվում՝ իշխող «АКР» հետ, եթե հաղթի քաղաքապետի ընտրություններում։

«Մենք ուզում ենք ազատվել կառավարման այն համակարգից, որում բոլոր դերերը բաժին են ընկնում միայն իշխանություն ունեցող կուսակիցներին։ Մեզ համար հիմնական գործոնը մարդու գործոնն է։ Մարդու կրոնը, դավանանքը, ազգային ծագումը, քաղաքական հայացքները մեզ համար հատկանշական չեն։ Մենք ուզում ենք աշխատել բոլորի հետ, ովքեր իրենց գրծում մասնագետ են», -ասում է Դերյա Շենթյուրքը։

JAMnews-ի հարցին, թե արդյո՞ք «АКР»-ն հաղթելու դեպքում համագործակցելու է այլ կուսակցությունների հետ», «АКР» պաշտոնական ներկայացուցիչ Ասլանը կտրուկ հակադարձում է․

«Մենք ոչ մի դեպքում չենք սեղմի այն կուսակցությունների ձեռքը, որոնք միավորվել են նրանց հետ, ում ձեռքերը շահիդների արյան մեջ են»։

ստամբուլ

Արդյունքները հնարավոր չէ կանխատեսել

Ամենաբարդը հիմա այս կամ այն կուսակցության հաղթանակը կանխատեսելն է այս ընտրություններում։ Շատ փորձագետների կարծիքով՝ մարտի 31-ից ընտրողների և կուսակցությունների դրության մեջ գրեթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։

MedyascopeTV-ին տված հարցազրույցում KONDA հետազոտական և խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Բեքիր Ագըրգըրն ասել է, որ նախորդ ընտրություններից մինչև այսօր մրցակցող կուսակցությունների կողմնակիցների թվում որևէ փոփոխություն չի եղել․

«Այս ընթացքում ոչ պարոն Բինալիի, որ պարոն Էքրեմի կողմնակիցները չեն փոխել իրենց համոզմունքը և մրցակցի թեկնածուի օգտին քվեարկելու որոշում չեն կայացրել։ Կարծում եմ, որ մարդիկ արդեն որոշում են ընդունել, թե ում օգտին են քվեարկելու։ Այս կամ այն կողմից հաղթանակը կախված կլինի տոկոսային չնչին տարբերությունից»։

Եվ իրոք, Ստամբուլի բնակիչների շրջանում թեկնածուների պոպուլյարությունը գրեթե հավասար է թվում։ Անգամ Ստամբուլի փողոցներում մեր անցկացրած բլից-հարցման արդյունքում թեկնածուների կողմնակիցների քվեները գրեթե հավասար են եղել։

Իշխող կուսակցության հետ դրա կողմնակիցները կապում են բնակչության բերեկեցության բարձրացման որոշ հաջող նախագծեր։

Սակայն տնտեսությունը վերջին տարիներին ճգնաժամ է ապրում․ լիրի փոխարժեքն ընկնում է, արժեզրկումն, ըստ պաշտոնական տվյալների, 2018թ-ի հունվարից մինչև 2019թ-ի հունվար կազմել է ավելի քան 20%։ Իսկ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ ընտրողները հույսեր են կապում, որ դրա արդյունքում իշխանությունը կգիտակցի իր սխալները։

Մոտավորապես այդպես էլ իր դիրքորոշումը բացատրում է 34-ամյա Էսման, որն աշխատում է սպասարկման ոլորտում․

«Ես սիրում եմ Էրդողանին։ Սակայն նրա օգտին չեմ քվեարկելու։ Քանի որ բոլոր այդ «հաջող» գործերից հետո մեր կյանքը շատ է բարդացել։ Ասում են, որ աշխատավարձն ավելացել է։ Ճիշտ է, սակայն գներն ավելի շատ են բարձրացել, քան աշխատավարձերը։ Նրանք (իշխանությունները) չեն կարող կասեցնել թանկացումը»։

«Կարծես մարդը դադարում է սեփական քթի ծայրը տեսնել, երբ չափազանց երկար է զբաղեցնում իր պաշտոնը։ Ինձ համար Իմամօղլուն հույս է։ Լավ բարեփոխումներ«СНР»-ից չեմ սպասում, սակայն վստահ եմ, որ եթե «АКР»-ն պարտվի Ստամբուլում, Էրդողանը կհասկանա իր սխալներն ու հնարավորություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: