Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրինագծերի


  
դիտումներ: 145

Այսօր՝ հունիսի 24-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամաբ ընդունել է մի շարք օրինագծեր: Օրենսդիրը մասնավորապես հավանություն է տվել՝

«Աղբահանման և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին,

«2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին» օրենքի տարեկան հաշվետվության հաստատման մասին օրինագծին,

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին,

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին,

Հայաստանի Հանրապետության Վարչակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին,

«Կալանքի տակ գտնվող անձանց եւ ձերբակալվածների պահման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Իսկ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց:

Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության չարժանացրին «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: