Հայերեն   English   Русский  

Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա և սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է. Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 181

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Սահմանադրական դատարանն այսօր 2 դատավոր ունի:

«Չնայած իշխանությունը եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ փայլուն է, ես կխոսեմ փաստերի լեզվով: Ինչպես ասում են ռուսները՝ «факты упрямая веешь»: Իշխանության երկրորդ մարդը՝ ԱԺ-ի նախագահը, հայտարարում է, որ Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոն է։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որ հարձակվեն դատարանների վրա, արգելափակեն դատարանների մուտքերը, որն արվում է պետության ղեկավարի կողմից: Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ ԱԺ կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ: Սա քաղաքական «սամազվանեցություն» է:

Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, և սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է»,-ասաց Շարմազանովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: