Հայերեն   English   Русский  

Ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը. ուղիղ


  
դիտումներ: 160

Այսօր՝ հունիսի 24-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում 5 հարց կա: Մասնավորապես քննարկվելու է՝

1) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին

2) Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին

3) Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

4) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու եւ գույքի նվիրատվության մասին

5) Երեւան քաղաքում Հենրիկ Ոսկանյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին հարցերը։

Արտահերթ նիստը գումարվել է՝ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երեւանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 2042-Ա որոշմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: