Պեսկովը՝ Վրաստանում ռուսատյացության հիստերիայի մասին
դիտումներ: 192
«Ընդհանուր առմամբ, ցավոք սրտի, կարելի է ասել, որ այսօր Վրաստանում տիրում է ուժեղ ռուսատյացության հիստերիա, որը հմտորեն բորբոքվում է արմատական տարրերով: Այս հարցում կարելի է միայն ափսոսանք հայտնել», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիան հայտարարել էր, որ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաների մեկնարկից հետո դադարել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա ցուցադրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան: