Հայերեն   English   Русский  

Մենք այստեղ ենք, որ մի խումբ անլվաների ցույց տանք իրենց տեղը. ՎԵՏՕ շարժումը հավաք է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց. ուղիղ


  
դիտումներ: 208

Րոպեներ առաջ ՎԵՏՕ շարժման անդամները ակցիա են սկսել Սահմանադրական դատարանի դիմաց: Շարժման համակարգող Նարեկ Մալյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր այս մասին:

«Մենք էստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, որն արդեն մի քանի օր է մի խումբ անլվաներ փորձում են, ներկայանալով որպես ժողովուրդ, խաթարել այդ աշխատանքը: Մենք այստեղ ենք, որ այդ անլվաներին ցույց տանք իրենց տեղը»,-հավաքի սկզբում ասաց Նարեկ Մալյանը:

Մի քանի մարդ էլ բողոքի ակցիա են իրականացնում՝ Սահմանադրական դատարանի դատավորների դեմ: Տեղում ծառայություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ, ովքեր պատնեշ են կազմել 2 կողմերի միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: